Լրահոս

03.11.2011 16:28


ՆԱՏՕ–ն մտադիր չէ միջամտել Իրանի գործերին

ՆԱՏՕ–ն մտադիր չէ միջամտել Իրանի գործերին

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ միջամտել Իրանի գործերին։

«ՆԱՏՕ–ն որևէ մտադրություն չունի միջամտել Իրանի գործերին։ Որպես դաշինք ՆԱՏՕ–ն ներգրավված չէ իրանական հարցում»,–ասել է Ռասմուսենը։

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ–ն պաշտպանում է քաղաքա–դիվանագիտական ճանապարհով իրանական միջուկային խնդրի կարգավորման միջազգային հանրության ջանքերը։ «Ես Իրանի ղեկավարությանը կոչ եմ անում կատարել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը և դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը»,–նշել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը։

ԱՄՆ–ը և արևմտյան մի շարք երկրներ Իրանին մեղադրում են խաղաղ միջուկային էներգիայի ծրագրի քողի տակ միջուկային զենք մշակելու համար։ Թեհրանը հրաժարվում է բոլոր մեղադրանքներից՝ հայտարարելով, թե իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես էլեկտրաէներգիայի սեփական պահանջմունքը բավարարելուն։

Այս խորագրի վերջին նյութերը