Լրահոս

03.11.2011 16:41


Իսրայելի ու Գազայի սահմանին կռիվներ են ընթանում

Իսրայելի ու Գազայի սահմանին կռիվներ են ընթանում

Այսօր Իսրայելի բանակի ստորաբաժանումները կրակ են բացել պաղեստինցիների վրա, ովքեր իրենց հերթին կրակ էին արձակել Իսրայելի ու Գազայի հատվածի սահմանին գտնվող իսրայելական «Զիկիմ» կիբուցի (իսրայելական կոլեկտիվ տնտեսական սեփականություն) հողատարածքում աշխատող մարդկանց վրա։ Այս մասին տեղեկացնում է «The Jerusalem Post»-ը։

Իսրայելական կողմը զոհեր չունի, պաղեստինական կողմի զոհերի մասին տեղեկություններ չկան։

Դեպքի վայրում իսրայելական զինվորականների հայտնվելուց հետո իրավիճակը ավելի է խորացել, ու պաղեստինցիները սկսել են կրակ արձակել նռնականետներից։ Իսրայելական կողմն իր հերթին գործի է դրել իր տանկերը։ Այնուամենայնիվ,  կրակոցներն ու պայքարը դեռ շարունակվում են։

Հիշեցնենք, որ Պաղեստինի ու Իսրայելի հարաբերություններում որպես միջնորդ հանդես եկող Եգիպտոսը պատրաստակամություն էր հայտնել ՀԱՄԱՍ–ին համոզել՝ վերջ տալ ռմբահարումներին, սակայն Իսրայելի դեմ իրականացվող հրթիռային հարվածները  թեև պակասել են, սակայն չեն դադարել։ Իսրայելն էլ իր հերթին հայտարարել է, թե խստագույնս է արձագանքելու նման հարվածներին։

Այս խորագրի վերջին նյութերը