Լրահոս

03.11.2011 18:09


Արթիկում տեղի կոնենա Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն

Նոյեմբերի 6-ին, ժամը 15:00 «Շիրակ» միջազգային միավորում ՀԿ-ի նախաձեռնությամբ Արթիկ քաղաքի մշակութային կենտրոնում տեղի կունենա հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի` “Հանդիպում տարիներ անց…”  խորագիրը կրող հեղինակային երեկոն:

Հեղինակային երեկոյին իրենց ողջույնի խոսքը կհղեն ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, “Շիրակ” միջազգային միավորում ՀԿ-ի նախագահ Մուրադ Մուրադյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը:

Հեղինակային երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը` Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարները:

Երեկոն կայանալու է Արթիկի քաղաքապետարանի հովանավորությամբ:

Երեկոն կվարի մաեստրո Տիգրան Մանսուրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը