Աշխարհ

11.01.2024 19:41


7 տարի առաջ անհետացած կատվին ողջ հայտնաբերել են տնից 300 մետր հեռավորության վրա. Wales Online

7 տարի առաջ անհետացած կատվին ողջ հայտնաբերել են տնից 300 մետր հեռավորության վրա. Wales Online

Անգլիայում յոթ տարի առաջ անհետացած կատուն գտել են տնից 300 մետր հեռավորության վրա, գրում է Wales Online-ը։

Ստեֆանի Բարսթոուն պատմել է, որ իր կատուն՝ Դյուկն, անհետացել է 2017 թվականի հունվարին՝ մեկ այլ կատվի հետ կռվի մեջ մտնելուց հետո: Կինը մի քանի ամիս փնտրել է կենդանուն, սակայն որոնումներն արդյունք չեն տվել, և նա հանձնվել է։ Մինչեւ 2024 թվականը կենդանու ճակատագիրն անհայտ է մնացել։

Անցյալ շաբաթ անասնաբույժը թակել է Բարստոյի դուռը և ասաց, որ Դյուկը հայտնաբերվել է:

«Նա ինձ ասաց, որ կատվին գտել են իմ տնից 300 մետր հեռավորության վրա՝ գործարանում։ Ես ամբողջովին ցնցված էի»,-հիշում է Ստեֆանին:

Պարզվել է, որ այդ ամբողջ ընթացքում բանվորները Դյուկին կերակրել են ու մի քանի տարի պատսպարել ցրտից։ Ի վերջո, բանվորները կատվին տարել են անասնաբույժների մոտ, որտեղ գտել են տերերի մասին տեղեկություններով չիպ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը