Քաղաքական

13.01.2024 21:09


Մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը զինծառայողի հետ. ՊՆ

Մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը զինծառայողի հետ. ՊՆ

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը