Քաղաքական

14.01.2024 18:06


Փրկարարները կորած զինծառայողի դին հայտնաբերել են ձնահյուսի տակից

Փրկարարները կորած զինծառայողի դին հայտնաբերել են ձնահյուսի տակից

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ցղունի գյուղի վարչական տարածքում hունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․), որի հետ կապը կորել էր հունվարի 13-ին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը