Աշխարհ

17.01.2024 13:31


Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է նեապոլիտանական մաֆիայի 29 անդամի

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է նեապոլիտանական մաֆիայի 29 անդամի

Իտալական ոստիկանությունը ձերբակալել է «Կամորա» նեապոլիտանական մաֆիայի հետ կապված երկու խմբավորման 29 անդամի. նրանք զբաղվել են Հարավային Ամերիկայից մեծ մասշտաբով կոկաինի ներմուծմամբ։ Այս մասին հայտնում է ANSA-ն։

Նշվում է, որ Դուբայում կալանավորվել է Բրունո Կարբոնեն՝ «Կամորա»-ի՝ թմրանյութերի առևտրով զբաղվող գլխավոր անձի՝ Ռաֆայել Իմպերիալեի օգնականը:

Կարբոնեն համաձայնել է համագործակցել իրավապահների հետ և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն։

Հաղորդվում է, որ Հարավային Ամերիկայից կոկաինը Իտալիա է հասել Նիդեռլանդների և Իսպանիայի միջոցով: Բացի այդ, այն սուզանավով ներկրվել է Պանամայից։

Թմրանյութերը անմիջապես Իտալիայում, հիմնականում Նեապոլի շրջանում տարածելու համար մաֆիոզները շտապօգնության մեքենաներ են օգտագործել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը