Քաղաքական

17.01.2024 19:00


Ահազանգ քաղաքացուց՝ փլուզվել է Եկմալյան 6 փողոցի տան պատը (տեսանյութ)

Ահազանգ քաղաքացուց՝ փլուզվել է Եկմալյան 6 փողոցի տան պատը (տեսանյութ)

Այսօր քաղաքացուց ահազանգ ստացա, որ երեկ երեկոյան փլուզվել է Եկմալյան 6 փողոցի տան պատը։

Ահազանգի հետքերով արձագանքեցինք: Պարզվեց, որ 14:50 փլուզվել է տունը և քաղաքացիները մնացել են անօգնական ու անօթևան։

Դրսում են հայտնվել մոտ 60 տարեկան ամուսիններ՝ իրենց որդու հետ և պատկից հարևան վաթսունամյա, երեք անգամ սրտի կաթված ստացած հաշմանդամ կին` սայլակով, հաշմանդամության խնդիրներ ունեցող հիվանդ որդու հետ։

Քաղաքացին ասում էր, որ իրենք դիմել են քաղաքապետարան, սակայն արձագանք չեն ստացել:

«Մայր Հայաստանը» հետևողական կլինի՝ այս խնդիրն իր ուշադրության կենտրոնում պահելու համար:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը