Լրահոս

04.11.2011 14:20


Գալուստ Սահակյան. «ԱԺ նախագահի պաշտոնի համար մրցակցություն չի լինի»

Գալուստ Սահակյան. «ԱԺ նախագահի պաշտոնի համար մրցակցություն չի լինի»

-ԱԺ նախագահի պաշտոնի համար մրցակցություն չի լինի, որովհետև խորհրդարանի աշխատանքներն ավարտվում են, մի քանի ամսվա պաշտոն է,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ում անունը մամուլում շրջանառվում է ԱԺ նախագահի թեկնածուների թվում:

«7օր»-ի հարցին, իր համար վիրավորական չի՞ լինի, որ իրեն ընդամենը 5-6 ամսվա համար են ձևական նշանակելու խորհրդարանի նախագահ, Գ. Սահակյանը պատասխանել է:

-Ես երբեք ձևական որևէ քայել չեմ կատարել և չեմ էլ կատարելու: Իհարկե կարևոր է, թե այդ 5-6 ամսվա համար ինչպիսի խնդիր է լուծվում, ԱԺ-ն այս 5-6 ամսվա մեջ ինչ մասնակցություն պիտի ունենա մեր քաղաքական կյանքում` նիստ վարո՞ղ ունենանք, բարեփոխումների շարունակո՞ղ, թե՞ քաղաքական կյանքը կայունացնող ԱԺ: Երբ չափանիշները կլինեն, բնականաբար նաև դերակատարը կլինի: Կարծում եմ, որ շատ-շատերն են փորձառու և կկարողանան այս 5-6 ամսում իրենց դրսևորել և ինչ-որ բաներ ապացուցել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը