Լրահոս

04.11.2011 15:49


Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն աջակցի Պաղեստինին ՄԱԿ–ի անդամակցության հարցում

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն աջակցի Պաղեստինին ՄԱԿ–ի անդամակցության հարցում

«BBC»–ն, հղում անելով դիվանագիտական շրջանակներին, հաղորդել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կոլումբիան ձեռնպահ կմնան ՄԱԿ–ի անդամակցության համար Պաղեստինի հայտի քվեարկության ժամանակ։

Իրենց դիրքորոշումը երկրների ներկայացուցիչներն արտահայտել են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Գերմանիան նույնպես չի աջակցելու Պաղեստինին, սակայն հայտնի չէ՝ նա դե՞մ կքվեարկի, թե՞ կմնա ձեռնպահ։

Պաշտոնական հաստատումներ այդ երկրներից դեռևս չեն ստացվել։

«BBC»–ն նշում է, որ, այդպիսով, Պաղեստինի հույսերը, թե եվրոպական երկրները կաջակցեն իրեն այդ հարցում, չարդարացան։ Ավելի վաղ ԱՄՆ–ը հայտարարել էր, որ կօգտվի իր վետոյի իրավունքից, որպեսզի Պաղեստինը չդառնա ՄԱԿ–ի անդամ։

Ինչպես հայտնում է «Gazeta.ru»–ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ընդհանուր առմամբ կողմ են Պաղեստինի անկախությանը, սակայն մտավախություն ունեն, որ ՄԱԿ–ի անդամ դառնալը կխոչընդոտի Իսրայելի հետ բանակցությունների վերսկսմանը։

Այս խորագրի վերջին նյութերը