Լրահոս

05.11.2011 09:43


Սիրիայում բողոքի գործողությունների ժամանակ զոհվել է ամենաքիչը 19 մարդ

Սիրիայում բողոքի գործողությունների ժամանակ զոհվել է ամենաքիչը 19 մարդ

Սիրիացի զինվորականները ուրբաթ վերսկսել են հարձակումները Հոմս և այլ քաղաքների վրա՝ սպանելով ամենաքիչը 19 մարդու։

Հոմս քաղաքի մի քանի շրջաններ տանկային հարվածների են ենթարկվել։

Քաղաքի գլխավոր հիվանդանոցի բժիշկները «BBC»–ին հայտնել են, որ վերջին երկու օրերի ընթացքում տասնյակ մարմիններ են բերել։

Ընդ որում մի քանի օր առաջ Բաշար Ասադի կառավարությունը համաձայնել էր Արաբական պետությունների լիգայի առաջարկին՝ քաղաքներից դուրս բերել իր զինված ուժերը և դադարեցնել բռնությունները։

Այս խորագրի վերջին նյութերը