Մեկնաբանություն

23.01.2024 03:15


Ինչու է Նարե Սոսեն լքել Հայաստանը

Ինչու է Նարե Սոսեն լքել Հայաստանը

Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Հայրապետյանը (Նարե Սոսեն) հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ իրեն առևանգել են ու իր հանրային գործունեության հետ կապված ճնշումներ կիրառել՝ պարտադրելով չափերի մեջ մնալ ու քիչ խոսել։

Հայրապետյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Ուշագրավն այն է, որ գործի հարուցումից հետո Հայրապետյանն անսպասելիորեն լքել է Հայաստանը։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նրա վրա ճնշումներն է՛լ ավելի են ուժեղացել իր հայտարարություն տալուց հետո, և նա որոշել է մեկնել Հայաստանից։

Իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել այս գործի հետ կապված բոլոր հանգամանքները, քանզի այն ունի հանրային մեծ հնչեղություն։ Ի վերջո, մայրաքաղաքի ավագանու անդամը լքում է Հայաստանը՝ մտահոգություն ունենալով իր անվտանգության մասով։ Մարդը հո հենց այնպե՞ս չէր լքի Հայաստանը՝ առանց նույնիսկ հարազատներին ու թիմակիցներին տեղյակ պահելու։ Ի՞նչը պետք է ստիպեր Նարե Սոսեին գնալ այդ քայլին։ Չէ՞ որ դա լրջագույն դժվարություններ է առաջացրել իր համար։ Սրանք հարցեր են, որոնք պատասխան են պահանջում։ Իրավական ու նաև քաղաքական պատասխան։

Հիշեցնենք, որ Նարե Սոսեն խիստ ու կոշտ քննադատության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին, նրա հաճախորդ Արամ Սարգսյանի խմբակին ու շանը՝ Դոգին։

Ի դեպ, Դոգի խմբակցության մի տիկին շտապել էր Նարեի դեմ վայրահաչել՝ փորձելով ցույց տալ, թե, իբր, անտեղի աղմուկ է բարձրացվել ու սուտ ասվել։ Հետագայում պարզ կդառնա, թե արդյոք այդ դիշովկա դոգականն իր կարծիքը հայտնել էր որպես շարքային «աբիժնի՞կ», թե՞ այլ ծրագրի շրջանակներում։

Մեր ակնկալիքը մեկն է՝ բացահայտել գործի հետ կապված բոլոր հանգամանքները։ Իսկ Նարեին շուտափույթ վերադարձ ենք ցանկանում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը