Լրահոս

05.11.2011 00:12


Հայաստանը դիտարկվում է որպես IEF 2012 Միջազգային համաժողովի անցկացման համար նպատակահարմար վայր

Այս շաբաթ աշխատանքային այցով Երևան էր ժամանել FUTURE HORIZONS ընկերության Նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մալքոլմ Փեննը:

Այցի նպատակն էր դիտարկել և գնահատել IEF 2012 Միջազգային համաժողովի Երևանում անցկացման նպատակահարմությունը:

«Այս համաժողովը ամեն տարի անց է կացվում տարբեր երկրներում: Ամեն տարի համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի ամենագլխավոր դերակատար 100-ից ընկերությունների առաջին դեմքերը», -ասում է Մալքոլմ Փեննը, համաժողովի գլխավոր կազմակերպիչը: «Հայաստանում այս համաժողովի անցկացումը շատ լավ հնարավորություն է ընդգծելու Հայաստանը որպես ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարած երկրի և ներկայացնելու անկախության տարիների ընթացքում ունեցած ՏՏ ոլորտի ձեռքբերումները: Հայաստանը շատ գրավիչ երկիր է ՏՏ ոլորտի ներդրողների համար, քանի որ այստեղ ես տեսնում եմ փայլուն տաղանդի առկայություն, կրթական ուժեղ ավանդույթներ և Կառավարության կողմից օժանդակության պատրաստակամություն: Ես կարծում եմ, որ նոր աշխատատեղերի ստեղծումն այսօր կենսական խնդիր է Հասատանի համար, քանի որ դա ոչ միայն կապահովի Հայաստանի քաղաքացինորին արժանապատիվ աշխատանքով, այլև դեպի Հայաստան կբերի արդեն ինչ-ինչ պատճառներով Հայաստանից մեկնած տաղանդավոր երիտասարդներին»:

Իր այցի ընթացքում՝ նոյեմբերի 2-ին, Մալքոլմ Փեննը հանդիպեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտակարգ եւ լիազոր դեսպան ` Ն.Գ. պարոն Չարլզ Լոնսդեյլին, այցելեց Սինոփսիս Արմենիա գիտա-արտադրական կենտրոն, ինչպես նաև դասախոսություն կարդաց Սինոփսիս Արմենիայի կրթական ծրագրով սովորող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողների համար: Դասախոսությունը նվիրված էր ՏՏ ոլորտի գլոբալ վերլությանը և առաջիկա զարգացումներին: Դասախոսության վերջում Մալքոլմ Փեննը ասաց ուսանողներին. «Դուք բացառիկ շահեկան վիճակում եք, քանզի դուք ապրում եք Եվրոպայի և Ասիայի սահմանագծում, և սովորում եք Ամերիկյան միջավայրում: Փաստորեն դուք ունեք հնարավորության քաղելու այն ամենալավը ինչ ունեն այդ երեքը»:

Այս խորագրի վերջին նյութերը