Աշխարհ

24.01.2024 12:59


Խան Յունիս բնակավայրին Իսրայելի հարվածների հետևանքով 24 ժամում 50 մարդ է զոհվել

Խան Յունիս բնակավայրին Իսրայելի հարվածների հետևանքով 24 ժամում 50 մարդ է զոհվել

Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս բնակավայրին իսրայելական հարվածների հետևանքով 24 ժամում 50 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Երեքշաբթի օրը Իսրայելի հրամանատարությունը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է Խան Յունիս քաղաքի շրջափակումը, որին նախորդել են մի քանի օր կատաղի մարտեր։

Օրերս հայտնի է դարձել, որ Իսրայելը հրավիրել է Կատարի և Եգիպտոսի միջնորդներին՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման վերաբերյալ նոր համաձայնագիրը։

Ըստ Իսրայելի անանուն աղբյուրների, գործարքը, եթե այն կնքվի, տեղի կունենա մի քանի փուլով։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ պայմանների համաձայնեցման համար կպահանջվի մոտ երկու ամիս։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը