Լրահոս

05.11.2011 10:58


Մեծ Բրիտանիայում իրար են բախվել 27 ավտոմեքենա. կան զոհեր

Անգլիայի հարավում՝ Սոմերսեթ դքսության M5 մայրուղու վրա, իրար են բախվել միանգամից 27 ավտոմեքենա։ Ինչպես հայտնում է «Sky News»–ը, բախվել են վեց բեռնատար և երկու տասնյակ մարդատար ավտոմեքենա։

Ավտովթարի հետևանքով զոհվել է մի քանի մարդ, սակայն զոհերի հստակ թիվն առայժմ հայտնի չէ։ Տարբեր վնասվածքներ է ստացել 35 մարդ, որոնցից 10–ը գտնվում է ծանր վիճակում։

Ականատեսների խոսքերով՝ վթարի վայրում պայթյուններ են լսվել։ Այրվել է մի քանի ավտոմեքենա։

Արտակարգ ծառայությունները դեռևս չեն պարզել՝ ինչն է դժբախտ պատահարի պատճառը։ Ինչպես փոխանցում է «BBC News»–ը, հաղորդվել է ուժեղ անձրևների և մառախուղի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը