Աշխարհ

24.01.2024 19:05


Աշխարհում ամենածխող երկրներ են համարվել Նաուրուն և Սերբիան. ԱՀԿ

Աշխարհում ամենածխող երկրներ են համարվել Նաուրուն և Սերբիան. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ ամենածխող երկրներ են ճանաչվել Նաուրուն և Սերբիան։

ԱՀԿ հաշվետվության համաձայն՝ Ռուսաստանի 15-ի տարեկանից բարձր տարիքի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին (26,7 տոկոս) ծխում է։ Նշվել է, որ, անցած տարվա համեմատ (27,4 տոկոս), այդ ցուցանիշը նվազել է։ Կանխատեսվում է, որ մինչև 2025թ. ծխողների թիվը Ռուսաստանում կնվազի մինչև 26,5 տոկոս, իսկ 2030թ.՝ 25,6 տոկոս։

Վիճակագրությունը նաև ցույց է տալիս, որ տղամարդիկ Ռուսաստանում ավելի շատ են ենթակա այդ վնասակար սովորությանը, քան կանայք։

Նաուրուի, Սերբիայի և Ինդոնեզիայի բնակիչները զբաղեցնում են ամենաշատ ծխողների վարկանիշի առաջին երեք տեղերը։ Ծխելու գծով Ռուսաստանի մերձավոր հարևաններն են Հունգարիան (17-րդ տեղ) և Հունաստանը (18-րդ տեղ)։

Այդ երկրներում ծխում է 15-ից բարձր տարիքի բնակչության 27,3 և 26,9 տոկոսը՝ համապատասխանաբար։ Ուկրաինան զբաղեցնում է 44-րդ տեղը (20,8 տոկոս), իսկ Բելառուսը՝ 36-րդ (22,4 տոկոս)։

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը