Աշխարհ

24.01.2024 16:02


Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այցով մեկնել է Անկարա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այցով մեկնել է Անկարա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունվարի 24-ին ուղևորվել է Անկարա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական IRNA գործակալությունից:

Ռայիսին կմասնակցի Իրանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի VIII նիստին։

Այցի շրջանակներում Անկարայում Թուրքիայի նախագահ Էրդողանի և Իրանի նախագահ Ռայիսիի նախագահությամբ տեղի կունենա Թուրքիայի և Իրանի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ նիստը։

Ռայիսին և Էրդողանը կմասնակցեն նաև Իրանի և Թուրքիայի գործարարների համատեղ հանդիպմանը։ Իրանի նախագահը կհանդիպի Թուրքիայում բնակվող իրանցիների հետ։

Այս այցը պետք է կայանար հունվարի 5-ին, սակայն հետաձգվել էր Իրանի Քերման նահանգում իրականացված ահաբեկչության պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը