Մեկնաբանություն

25.01.2024 02:58


Ձյուն գա ձեր գլխին․ որտե՞ղ է Տիգրան Ավինյանի բահը («լապատկան»)

Ձյուն գա ձեր գլխին․ որտե՞ղ է Տիգրան Ավինյանի բահը («լապատկան»)

Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետ աշխատող Տիգրան Ավինյանն ուրախացել են, որ մայրաքաղաքում ձյուն է տեղացել։ Ուրախացել են ոչ թե այն պատճառով, որ հնարավորություն են ստացել երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ցույց տալ իրենց լավ աշխատանքը, այլ ուրախացել են, որ կարող են փողոցների ու մայթերի չմաքրման պայմաններում հսկայական գումարներ դուրս գրել՝ ձյան մաքրման աշխատանքների անվան տակ։

Կարելի է չկասկածել, որ Դոգի օգնությամբ քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը դուրս է գրելու վառելիքի, ավազի ու ձյան մաքրման աշխատանքների հետ կապված գումարներ։ Հետո ի՞նչ, որ ձյունը չի մաքրվում կամ մաքրվում է մի երկու տեղ, այն էլ՝ անհասկանալի տեխնիկայով, ուշացած։ Հետո ի՞նչ, որ քաղաքացիները մայթերի վրա ընկնում ու ջարդուխուրդ են լինում։ Հետո ի՞նչ, որ ծառերին ժամանակին չհետևելու պատճառով չորացած ծառն ընկնում է ավտոմեքենայի վրա՝ վնաս պատճառելով քաղաքացուն։ Այն քաղաքացուն, որին ավինյանենք տուգանքի մատերիալ են սարքել։

Կար ժամանակ, երբ Տիգրան Ավինյանը հաճախորդ–ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հետ կծմծում էր քաղաքապետարանի աշխատանքը։ Ավինյանը նույնիսկ գրառում ունի այդ թեմայով։ Նա կոչ էր անում քաղաքապետարանին՝ քաղաքապետի գլխավորությամբ, վերցնել բահերը («լապատկաները») և հայդե՝ փողոցներով ձյուն մաքրելու։ Հիմա եկել է իր հայդե լինելու ժամանակը։

Երևանցիները դեռ չեն տեսել Ավինյանին՝ բահը ձեռքին ձյունը մաքրելիս։ Չեն էլ տեսնի, քանզի ուտելիս ոչ միայն չեն խոսում, այլ նաև չեն աշխատում։ Առավելևս՝ բահով։ Եկել է Տիգրան Ավինյանի ու քաղաքապետարանի համապատասխան բաժինների չինովնիկների վրեժի պահը։ Իրենք վրեժ են հանում երևանցիներից, որ իրենց քվե չտվեցին։ Համ էլ՝ փող են աշխատում։

Ի դեպ, քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում ավինյանենք ցույց էին տալիս, թե ինչպես են աշխատում ձյուն մաքրողները, սակայն քաղաքացիները հենց այդ էջում էին «փչացնում» ստախոսներին։ «Մի՛ ստեք»․ սա՛ էր քաղաքացիների հավաքական արձագանքը քաղաքապետարանի՝ ձնամաքրման աշխատանքների թեմայով տարածած լուրին։

Ձուկը գլխից է հոտած։ Էլ ուր մնաց, թե քաղաքապետարանը նորմալ աշխատի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը