Աշխարհ

25.01.2024 18:20


21-ամյա բրազիլացին 4 օր շարունակ հանգիստ ապրել է՝ չիմանալով, որ գլխում փամփուշտ կա

21-ամյա բրազիլացին 4 օր շարունակ հանգիստ ապրել է՝ չիմանալով, որ գլխում փամփուշտ կա

Բրազիլիայում 21-ամյա ուսանողը չորս օր ապրել է գլխում փամփուշտով. այս մասին հայտնում է G1-ը։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին, երբ Մատեուշ Ֆասիոն Ռիո դե Ժանեյրոյի լողափում ընկերների հետ տոնում էր Ամանորը։ Ուսանողի խոսքով`ինքը կրակոցի ձայնը չի լսել և մտածել է, որ ինչ-որ մեկը քարով հարվածել է իր գլխին: Հետո երիտասարդը նկատել է, որ գլխից արյուն է հոսում:

«Ես պայթյունի պես ձայն լսեցի, բայց գլխիս ներսում... հետո ցավ զգացի»-վերհիշել է նա՝ հավելելով, որ դրանից հետո շարունակել է զվարճանալ։

Հետագա չորս օրվա ընթացքում բրազիլացին գաղափար անգամ չի ունեցել, որ ինքը լուրջ վնասվածքներ է ստացել։

Միայն հունվարի 4-ին աջ ձեռքի մկաններում սպազմեր նկատելով՝ նա դիմել հիվանդանոց։. Հետազոտությունից հետո բժիշկները պարզել են, որ նրա գլխում փամփուշտ կա։

Ֆասիոն օտար առարկայի հեռացման վիրահատության է ենթարկվել, որից հետո երկու օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում, ևս մեկ օր՝ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ։

Չնայած բժիշկների մտահոգություններին, վիրահատությունը հաջող է անցել, և հիվանդը չի ունեցել որևէ բարդություն, այդ թվում՝ արյունահոսություն կամ մենինգիտ:

«Անհավանական է չորս օր ապրել փամփուշտը գլխիդ մեջ և ոչինչ չզգալ։ Սա նրա երկրորդ ծնունդն է։ Մատեուշը կարող է երկու անգամ նշել ծննդյան օրը»,-ասել են բժիշկները։

Facio underwent a two-hour life-saving operation and spent two days in intensive care, with the university student now recovering at his home in Juiz de Fora, southern Brazil

He finally sought medical help because his right arm was spasming. After running a CT scan, medics were horrified to find a bullet lodged in Facio's brain

Mateus Facio, 21, thought he had been hit in the head by someone throwing a stone while he was partying on New Year's Eve in Rio de Janeiro and didn't think anything of it after the bleeding stopped quickly

Facio was with friends on a beach in Cabo Frio east of Rio de Janeiro and preparing to see in the New Year when he was hit in the head

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը