Աշխարհ

25.01.2024 21:30


Իրանն ու Թուրքիան համագործակցության 10 համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Թուրքիան համագործակցության 10 համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Թուրքիան Իրանի նախագահ Ռաիսիի՝ Անկարա կատարած այցի ընթացքում տասը փաստաթուղթ են ստորագրել՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով համագործակցության վերաբերյալ, հայտնում է Irna-ն։

Համագործակցության համաձայնագրերը ներառում են տարբեր ոլորտներ, ինչպիսիք են երկաթուղին, էներգետիկան, համատեղ առևտրային գոտիները և հաղորդակցությունը:

Ռաիսին և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, հատկապես Գազայի հատվածում իսրայելական պատերազմի ազդեցությունը, ինչպես նաև քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը