Աշխարհ

26.01.2024 13:35


Թուրքիայի հյուսիսում ավտոբուսի վթարի հետևանքով 6 մարդ է մահացել (տեսանյութ)

Թուրքիայի հյուսիսում ավտոբուսի վթարի հետևանքով 6 մարդ է մահացել (տեսանյութ)
Թուրքիայի հյուսիսում այսօր վաղ առավոտյան ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:
«Կաստամոնու-Տաշկյոպրու ավտոճանապարհին ավտոբուսը շրջվել է, երբ վարորդը ձյան պատճառով կորցրել է կառավարումը: Նախնական տվյալներով՝ զոհերի թվում օտարերկրացիներ չկան»,-գրել է պարբերականը:
Այս պահին զոհերի թիվը հասել Է վեցի, վիրավորվել է 33 մարդ:
Տեսանյութն՝ այստեղ:
Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը