Լրահոս

07.11.2011 00:56


Հայուհին հաղթող է ճանաչվել «Միսս Եվրասիա» միջազգային մրցույթում

Հայուհին հաղթող է ճանաչվել «Միսս Եվրասիա» միջազգային մրցույթում

Ռուսաստանի Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքում տեղի ունեցած «Միսս Եվրասիա» միջազգային մրցույթի ժամանակ հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Ստելլա Կիրակոսյանը:

Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուբեկստանի և Մոլդովայի ներկայացուցիչները: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նման «ձևաչափով» միջոցառում Հեռավոր Արևելքում առաջին անգամ է անցկացվել:

«Միսս Եվրասիա» տիտղոսին արժանանալու համար աղջիկները մի քանի մրցութային փորձություն են անցել. ավանդական քայլքից և վիդեոներկայացումից բացի, նրանք մասնակցել են «տաղանդների մրցույթին», պատասխանել են ժյուրիի հարցերին, ներկայացրել են ազգային հագուստը և այլն:

Մրցույցթում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ադրբեջանը ներկայացնող Սաբինա Գիյանովան, երկրորդ հորիզոնականը՝ Ուզբեկստանը ներկայացնող Շահնոզա Մոթաևան, իսկ առաջին հորիզոնականը և գլխավոր մրցանակը՝ ադամանդե վզնոց, բաժին է ընկել Հայաստանը ներկայացնող Ստելլա Կիրակոսյանին, ով մասնագիտությամբ բժիշկ է:

Այս խորագրի վերջին նյութերը