Աշխարհ

29.01.2024 16:03


Պուտինը չի մասնակցի նախընտրական բանավեճերին

Պուտինը չի մասնակցի նախընտրական բանավեճերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի նախընտրական բանավեճերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը չի մասնակցում նախընտրական բանավեճերին»,-Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է որպես նախագահի թեկնածու։

Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններն անցկացվելու են երեք օր՝ այս տարվա մարտի 15-ից մինչև 17-ը։

Այս խորագրի վերջին նյութերը