Աշխարհ

29.01.2024 16:46


Իսրայելը գրոհել է իրանցի խորհրդականների կենտրոնը Դամասկոսում. կան զոհեր և վիրավորներ

Իսրայելը գրոհել է իրանցի խորհրդականների կենտրոնը Դամասկոսում. կան զոհեր և վիրավորներ

Իսրայելը հարված է հասցրել իրանցի խորհրդականների կենտրոնին Դամասկոսի արվարձանում, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:

«Սիոնիստական ռեժիմը հարված է հասցրել Սիդհա Զայնաբ շրջանում գտնվող իրանական խորհրդատվական կենտրոնին։ Մի քանի մարդ է սպանվել և վիրավորվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով` զոհվել է 2 խաղաղ քաղաքացի, ավիահարվածի հետևանքով Սիրիայի մի քանի քաղաքացու գույք է վնասվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը