Լրահոս

07.11.2011 14:29


Կորոշվեն Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ռիսկերը

Կորոշվեն Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ռիսկերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու՝ «Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի գնահատման հետազոտություն» ծրագրի իրականացման վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն Նուբարաշենի տեղանքի տեխնիկական հետազոտում և գնահատում, Նուբարաշենի գերեզմանոցի տարածքում գտնվող գյուղերում առողջապահական ռիսկերի գնահատում, աշխատանքներ կտարվեն պետական պաշտոնյաների հետ՝ գնահատման հետազոտության մշակման հետ կապված նրանց կարողությունները հզորացնելու համար և արդյունքները կներկայացվել դոնորներին՝ Նուբարաշենի տեղանքը վնասազերծելու ու բացահայտված առողջապահական ռիսկերը լուծելու նպատակով գումար հավաքելու համար:

Նշենք, որ 1982 թ. Երևանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլուրում թաղվել են մոտ 500 տոննա ժամկետանց պեստիցիդներ և կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում` ԴԴՏ: 2010 թ. տեղանքը բացվել է, ինչը բնապահպանական արտակարգ իրավիճակ է ստեղծել, քանի որ ԴԴՏ-ն ներթափանցել է շրջակա միջավայր: ԵԱՀԿ-ն արձագանքել է ՀՀ կառավարության խնդրանքին և վարձել փորձագետի, որը տեղացի մասնագետների հետ կազմել է տեղանքի արտակարգ իրավիճակի գործողությունների ծրագիր: Ծրագրի համաձայն տեղանքը փակվել է կառավարության կողմից, սակայն տեղանքից այլ արտանետումների վտանգը շատ մեծ է, քանի որ այն գտնվում է բլրի ակտիվ սողանքային գոտում, որը շատ մոտ է բնակավայրերին ու գյուղատնտեսական գոտիներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը