Աշխարհ

02.02.2024 10:49


Ֆլորիդայում ինքնաթիռն ընկել է շարժական տների վրա. կան զոհեր

Ֆլորիդայում ինքնաթիռն ընկել է շարժական տների վրա. կան զոհեր

Ֆլորիդայի Քլիրուոթեր քաղաքում Beechcraft Bonanza V35 թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է բնակելի շարժական տների (թրեյլերներ) պարկի տարածքում, հայտնում է Reuters-ը։

Տեղի հրշեջ ծառայության ղեկավար Սքոթ Էհլերսը հայտնել է մի քանի զոհի մասին՝ ինչպես ինքնաթիռում, այնպես էլ շարժական տանը: Նա չի հայտնել զոհերի ստույգ թիվը։ Էհլերսի խոսքով՝ ինքնաթիռն ընկել է տներից մեկի վրա։ Վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել և տարածվել է չորս այլ թրեյլերի վրա:

Դաշնային ավիացիոն վարչությունից CNN-ին հայտնել են, որ ինքնաթիռի օդաչուն կործանումից առաջ հայտնել է շարժիչի խափանման մասին: Օդաչուն զոհվել է, ինքնաթիռում գտնվող մարդկանց թիվը հայտնի չէ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը