Քաղաքական

03.02.2024 17:10


Սահմանադրության փոփոխության շրջանակներում թիրախավորվելու է նաև եկեղեցին. Արշակ Սրբազան (տեսանյութ)

Սահմանադրության փոփոխության շրջանակներում թիրախավորվելու է նաև եկեղեցին. Արշակ Սրբազան (տեսանյութ)

Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում չի բացառվում, որ թիրախավորվի նաև եկեղեցին: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Արդյոք նման փոփոխություններ անելը ուղղորդված է Թուրքիայից և Ադրբեջանից, թե չէ, Արշակ Սրբազանը պատասխանեց.

«Այդ հարցի կարիքը կա, երբ որ Ադրբեջանի նախագահը ասում է՝ Սահմանադրությունը պետք է փոխվի, իսկ այստեղ էլ նույն ժամանակ արձագանքը գնում է, հիմա ում արձագանքն է սա, հիմա ես ասեմ տեսիլք է տեսել, կամ հայտնություն է ունեցել, որ Սահմանադրություը պետք է փոխվի, բոլոր հնարավոր նախադրյալները կան, որ ուրիշ տեղերից եկած պահանջի արձագանքն էսա»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը