Լրահոս

07.11.2011 17:10


Սալոնիկում թուրքական հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել

Սալոնիկում թուրքական հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» թերթը, Հունաստանի 2-րդ խոշորագույն քաղաքում՝ Սալոնիկում, հարձակում է իրականացվել տեղի թուրքական հյուպատոսության վրա։ Նշվում է, որ մի խումբ դիմակավոր մարդիկ «Մոլոտովի կոկտեյլներ» են գցել շենքի վրա, որտեղ գտնվում է հյուպատոսարանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, նրանցից մեկի ձեռքը վիրավորվել է հավաքված ամբոխի հետ բախման ժամանակ։ Ոստիկանները գործադրել են արցունքաբեր գազ  ու ցրել ամբոխը։

Այս խորագրի վերջին նյութերը