Քաղաքական

05.02.2024 21:21


Ադրբեջանը հանել է Արցախի Վանքասարի խաչը, իսկ վանքն աղվանական է ներկայացրել

Ադրբեջանը հանել է Արցախի Վանքասարի խաչը, իսկ վանքն աղվանական է ներկայացրել

Հայքի մշակույթի Օմբուդսմենը հայտարարություն է տարածել․

«Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հարպակած լուսանկարներում բացակայում Վանքասարի եկեղեցու խաչը։

Այս եկեղեցին ևս Ադրբեջանի պետական քարոզչամեքենան ներկայացնում է որպես աղվանական։

Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։

1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։

Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»»,-ասված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը