Լրահոս

08.11.2011 09:54


Սողանքների հետևանքով Կոլումբիայում զոհվածների թիվը հասել է 35–ի

Սողանքների հետևանքով Կոլումբիայում զոհվածների թիվը հասել է 35–ի

Հղում անելով միջազգային Կարմիր խաչի աշխատակիցներին՝ «Ֆրանս պրես» գործակալությունը հայտնում է, որ Կոլումբիայի կենտրոնական մասում տեղի ունեցած սողանքների պատճառով զոհվածների թիվը հասել է 35–ի։

Ավելի վաղ հաղորդվում էր 22 զոհերի մասին։ Ամենաշատ զոհերը գրանցվել են Մանիսալես քաղաքում, որը մայրաքաղաք  Բոգոտայից գտնվում է 287կմ հեռավորության վրա։

Ինչպես փոխանցում են կոլումբիական լրատվամիջոցները, ներկայումս անհայտ կորած է համարվում 70 մարդ։

Սողանքները հետևել են հորդառատ անձրևներին, որոնք Կոլումբիայում ավանդաբար սկսվել են սեպտեմբերի վերջին։ Սողանքները նյութական վնաս են հասցրել մոտ 250 հազար մարդու։

Այս խորագրի վերջին նյութերը