Աշխարհ

07.02.2024 18:33


Ջեյմս Քեմերոնը գրել է «Ավատար»-ի 5-րդ մասի սցենարը

Ջեյմս Քեմերոնը գրել է «Ավատար»-ի 5-րդ մասի սցենարը

Հոլիվուդյան կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնն ասել է, որ ինքն ու իր թիմը ավարտել են «Ավատար» ֆիլմաշարի հինգերորդ մասի սցենարի աշխատանքները, ինչպես նաև վեցերորդ և յոթերորդ մասերի վերաբերյալ գաղափարներ ունեն։

«Մենք ամբողջությամբ գրել ենք հինգերորդ ֆիլմի սցենարը, և ես գաղափարներ ունեմ վեցերորդ և յոթերորդ ֆիլմի համար, չնայած, հավանաբար, մինչ այդ արդեն էստաֆետը փոխանցած կլինեմ»,-ասել է Քեմերոնը People ամսագրին:

2009 թվականին թողարկված «Ավատար»-ը դարձել է պատմության մեջ ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը