Աշխարհ

08.02.2024 20:38


Ֆլորիդացի դեռահասը 100 կգ-ից ավելի կշռող ձուկ է բռնել

Ֆլորիդացի դեռահասը 100 կգ-ից ավելի կշռող ձուկ է բռնել

Ֆլորիդայից 17-ամյա երիտասարդը մոտ 250 ֆունտ (113 կիլոգրամ) կշռող ձուկ է բռնել։

Իսահակ Ֆրենսիսը ընկերների հետ ձկնորսություն է արել Սարասոտայի Turtle Beach-ում: Չնայած ձկան տպավորիչ քաշին՝ երիտասարդին չի հաջողվել գերազանցել նահանգի նախկին ռեկորդը։ 1961 թվականին Ֆլորիդայի մեկ այլ բնակիչ բռնել էր 680 ֆունտ կշռող ձուկ, հաղորդում է FOX 13-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 10-ամյա ամերիկուհին Մինեսոտա նահանգի Լեսնո լճի հյուսիսային ափին 15 կիլոգրամանոց ձուկ էր բռնել, ապա նրան կշռելուց և լուսանկարվելուց հետո կրկին բաց էր թողել լիճ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը