Լրահոս

08.02.2024 14:04


Խոշոր հրդեհ՝ Արամուսի ռեստորանային համալիրներից մեկում․ տաղավարներ են այրվել (լուսանկար)

Խոշոր հրդեհ՝ Արամուսի ռեստորանային համալիրներից մեկում․ տաղավարներ են այրվել (լուսանկար)

Փետրվարի 8-ին, ժամը 04։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Արամուս գյուղի ռեստորանային համալիրներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում այրվում են հացատուն և 2 երկհարկանի տաղավար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։53-ին, մարվել՝ 07։43-ին։ 250 քմ տարածքում այրվել են 7 ձմեռային տաղավար՝ ամբողջությամբ և 2 երկհարկանի (2-րդ հարկը բացօթյա) տաղավար՝ մասամբ։

May be an image of fire

No photo description available.

May be an image of fire escape

Այս խորագրի վերջին նյութերը