Աշխարհ

08.02.2024 21:15


Apple-ն աշխատում է ծալովի iPhone-ի 2 մոդելի վրա. Cnet

Apple-ն աշխատում է ծալովի iPhone-ի 2 մոդելի վրա. Cnet

Ամերիկյան Apple ընկերությունը դեռ չի ներկայացրել իր սեփական ծալվող սմարթֆոնը՝ այսպես կոչված iPhone Flip-ը, սակայն վերջին տվյալների համաձայն՝ ապրանքանիշն աշխատում է iPhone Flip-ի երկու մոդելի վրա:

Ինչպես նշում է cnet.com-ը, խոսքը երկու տարբեր չափսերի iPhone Flip-ի մասին է:

Սակայն քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ Apple-ը դժվարությունների է բախվում նոր սարքի դեպքում իր բարձր պահանջները բավարարելու համար. ընկերության դիզայներական թիմը ցանկանում է, որ iPhone Flip-ը կիսով չափ բարակ լինի iPhone-ի ներկայիս մոդելներից և ունենա արտաքին էկրան, որը տեսանելի կլինի սարքի ծալված ժամանակ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը