Աշխարհ

10.02.2024 17:37


Կառլսոնի հրապարակումը Պուտինի հետ հարցազրույցով ավելի քան 80 մլն դիտում ունի X սոցցանցում

Կառլսոնի հրապարակումը Պուտինի հետ հարցազրույցով ավելի քան 80 մլն դիտում ունի X սոցցանցում

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հրապարակումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցով, ավելի քան 80 մլն դիտում է հավաքել X սոցիալական ցանցում տեղադրվելուց հետո 11 ժամվա ընթացքում:

Հրապարակումը հավանել է 636 հազար օգտատեր, ևս 205 հազար մարդ կիսվել է։

Պուտինի հետ Կառլսոնի հարցազրույցը տևել է 2 ժամ 6 րոպե, այդ ընթացքում ՌԴ նախագահը պատասխանել է մոտ 60 հարցի, այդ թվում՝ լրագրողի կողմից զանազան ճշգրտող հարցերի։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը