Աշխարհ

10.02.2024 19:04


Մեքսիկայում կյանքից հեռացել է «Վայրի վարդ» հեռուստասերիալի դերասանուհիներից մեկը

Մեքսիկայում կյանքից հեռացել է «Վայրի վարդ» հեռուստասերիալի դերասանուհիներից մեկը

75 տարեկանում մահացել է մեքսիկացի դերասանուհի Ռենատա Ֆլորեսը, որը հայտնի է «Վայրի վարդ» հեռուստանովելում տնային տնտեսուհի Լեոպոլդինայի դերով։

«Փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ մահացել է դերասանուհի Ռենատա Ֆլորեսը, որը հայտնի է «Վայրի վարդ» և «Կեցցե՛ն երեխաները» հեռուստասերիալներում խաղացած դերերով»,-հայտնում է տեղի մամուլը։

Հաղորդվում է, որ Ֆլորեսը թոշակի է անցել 2013 թվականին, երկու տարի անօթևան է եղել, ապա ապրել Դերասանի տանը։

Դերասան և պրոդյուսեր Խորխե Օրտիս դե Պինեդոյի խոսքով՝ Ֆլորեսը մահացել է քաղցկեղից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը