Լրահոս

11.02.2024 11:18


Երևանում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսն ու Opel-ը․ կան տուժածներ

Երևանում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսն ու Opel-ը․ կան տուժածներ

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմանում Մյասնիկյան պողոտայում՝ Ավանի կամրջի հարևանությամբ, բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսն ու Opel մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզելու են վարորդների և վիրավորների ինքնությունը։

MAN-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում թիվ 35 երթուղին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածից մինչև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան փողոց։

Այս խորագրի վերջին նյութերը