Քաղաքական

13.02.2024 10:28


Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է․ ՊՆ

Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է․ ՊՆ

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է, հայտնում են ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:

Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի:

Այս խորագրի վերջին նյութերը