Քաղաքական

16.02.2024 13:35


Ալիևը ևս մեկնել է Մյունխեն․ նախապես Փաշինյանի և Ալիևի այցերի մասին չէր հայտարարվել

Ալիևը ևս մեկնել է Մյունխեն․ նախապես Փաշինյանի և Ալիևի այցերի մասին չէր հայտարարվել

Այսօր՝ փետրվարի 2-ի առավոտյան ՀՀ կառավարության լրատվականը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն:

Կառավարությունից հայտնում են, որ Ն. Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Մյունխեն է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նշենք, որ այս այցերի մասին ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմը նախապես հաղորդագրություն չէր տարածել։

Ի դեպ, Մյունխենի համաժողովի շրջանակներում Իլհամ Ալիևը հանդես կգա ելույթով, մինչդեռ Հայաստանի վարչապետի համար ելույթ նախատեսված չէ։

Նիկոլ Փաշինյանն ընդամենը հանդիպումներ կունենա։

Հայտնի չէ, սակայն՝ Փաշինյան-Ալիև հանդիպում կլինի, թե ոչ։

Այս խորագրի վերջին նյութերը