Աշխարհ

18.02.2024 15:25


«Սամուել դը Շամպլենի արկածները» երկրորդ ամենաթանկ գիրքն է դարձել պատմության մեջ

«Սամուել դը Շամպլենի արկածները» երկրորդ ամենաթանկ գիրքն է դարձել պատմության մեջ

Christie's աճուրդում անցած շաբաթ վաճառքի հանված գիրքը վաճառվել է 1 320 500 դոլարով։

Այն համարվում է ամենաթանկ ձեռագիր գիրքը պատմության մեջ, և այդ գիրքը Սամուել դը Շամպլենի արկածների մասին է։ Վաճառված նմուշի արժեքավորությունն այն է, որ գիրքը հիանալի է պահպանվել և ամբողջական քարտեզ է պարունակում, որը կազմել է հեղինակն այն գրելիս, տեղեկացրել է «Տեխկուլտը»։ Սամուել դը Շամպլենը մեծացել է նավաստիների ընտանիքում, եղել է գիտնական և արկածախնդիր, նկարիչ և ֆրանսիական գահի գաղտնի գործակալ։ Ըստ լուրերի՝ նրա ընտանիքի հարստությունը ձեռք է բերվել ծովահենությամբ, իսկ ինքը՝ Սամուելը, երիտասարդ տարիքում թոշակ է ստացել թագավորից, ինչից հետո գնացել է ուսումնասիրելու վերջերս հայտնաբերված Հյուսիսային Ամերիկան, ինչի մասին էլ գրել է մի քանի նշանավոր գրքեր։

Վարկածներից մեկի համաձայն՝ Սամուել դը Շամպլենը գովազդային նախագծի ստեղծման պատվեր է ստացել ֆրանսիացի գաղութարարներին Կանադայի տարածքով հրապուրելու համար։ Այդ նպատակով նա մեծ ուշադրություն է հատկացրել բնության հարստություների գունեղ նկարագրություններին, փորձել նկարել դրանք, ինչը կարող էր զարմացնել և հետաքրքրել եվրոպացիներին։ Նա ստեղծել է նաև տեղանքի քարտեզը, որը դարձել է աշխարհի այս հատվածի առաջին հանգամանալից քարտեզներից մեկը։

Դը Շամպլենի քարտեզի ամբողջական տարբերակը համարվում է հազվագյուտ նմուշ, որի գինը մշտապես բարձրանում է։ 2009թ. Dreawats Bloomsbury աճուրդում քարտեզի պատճենը վաճառվել է 758 հազար դոլարով։ Մեկուկես տասնամյակ անց ակնհայտ է գնի մոտ կրկնակի թանկացումը. փողերի վատ ներդրում չէ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը