Լրահոս

09.11.2011 10:38


Մեկնարկում է համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնության հայտերի ընդունումը

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերությունը հայտարարում են Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնության մեկնարկը: Առաջնության շրջանակում մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերի դիզայնը, սցենարը և խաղերն ամբողջությամբ:

Առաջնության նպատակներն են զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, աջակցել երիտասարդներին դրսևորվել խաղերի բիզնես ոլորտում:

Մասնակցել ցանկացողները կարող են հանդես գալ նախապես ձևավորված թիմով կամ որպես անհատ: Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Գրանցման հայտերի վերջնաժամկետն է դեկտեմբերի 15-ը: Մրցույթին հայտ ներկայացնելու համար այցելել` www.digitec.am կայքի  Համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնության էջը` http://digitec.am/gamecontest.php?id=209:

Այս խորագրի վերջին նյութերը