Աշխարհ

21.02.2024 11:27


Բորիս Ջոնսոնը 1 մլն դոլար է պահանջել Թաքեր Կառլսոնին հարցազրույց տալու համար

Բորիս Ջոնսոնը 1 մլն դոլար է պահանջել Թաքեր Կառլսոնին հարցազրույց տալու համար

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը մեկ միլիոն դոլար է պահանջել իրեն հարցազրույց տալու համար:

Fox News-ի նախկին հաղորդավարն այս բացահայտումն արել է Blaze TV-ի եթերում:

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույց անցկացնելուց հետո, Ջոնսոնն իրեն որակել էր «Կրեմլի գործիք» և խիստ դատապարտել, ուստի ինքը դիմել է՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետից հարցազրույց վերցնելու խնդրանքով:

«Վերջապես խորհրդականը կապվում է ինձ հետ և ասում. «Նա կխոսի քեզ հետ, բայց դա քեզ կարժենա մեկ միլիոն դոլար:Նա ուզում է մեկ միլիոն ԱՄՆ դոլար, ոսկի կամ բիթքոյն»: Սա հենց երեկ կամ երկու օր առաջ է տեղի ունեցել»,-պատմել է Կառլսոնը:

«Ես պատասխանեցի. «Հենց նոր հարցազրույց եմ վերցրել Վլադիմիր Պուտինից: Ես չեմ պաշտպանում Պուտինին, բայց նա ինձանից մեկ միլիոն դոլար չի պահանջել: Իսկ Դուք ինձ ասում եք, որ Բորիս Ջոնսոնը, որը շատ ավելի ցածր կարգավիճակ ունի, քան Վլադիմիր Պուտինը, այդքան գումար է պահանջում»,-եզրափակել է հաղորդավարը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը