Լրահոս

21.02.2024 13:23


Սրտի աշխատանքի 80 տոկոս անբավարարություն ունեմ, ամիսներով պետպատվերի դեղերը չեն տալիս․ ահազանգ քաղաքացուց

Սրտի աշխատանքի 80 տոկոս անբավարարություն ունեմ, ամիսներով պետպատվերի դեղերը չեն տալիս․ ահազանգ քաղաքացուց

Երևանի քաղաքացի Մանուկ Հովսեփյանը զանգահարել էր Tert.am-ի խմաբագրություն՝ բողոքելով պետպատվերի ծրագրից։ Նա 2-րդ կարգի հաշմանդամության կարգ և սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ունի։

«Մեր հաշմանդամների իրավունքները 2018 թվականից սկսած 80-90 տոկսով կրճատվել է։ Դեղորայքը, որ պետք է անվճար տրամադրեն, ամիսներով չեն տալիս։ Սրտի 80 տոկոս անբավարարության խնդիր ունեմ, ինձ ուղեգիր են տվել, որ պետք է բուժում ստանամ հիվանդանոցային պայմաններում։ Ուղեգիրը ներկայացրել եմ բժշկական կենտրոն, այն պետք է ուղարկեն Առողջապահության նախարարություն, որտեղ պետք է հաստատվի, նոր պառկեցնեն հիվանդանոց։ Անցյալ ուրբաթ օրվանից ուղեգիրը գնացել է նախարարություն, մինչ օրս պատասխան չկա։ Հիմա այդ ընթացքում հիվանդը կամ կմեռնի, կամ էլ կառողջանա։ Հերթագրում են, բայց ժամանակին չեն կանչում»,-ներկայացրեց քաղաքացին։

Ըստ նրա՝ պետք է հիվանդանոցային բուժում ստանալու խնդիրները կարգավորվեն։

«Պետք է մեզ նման հիվանդներին առաջնահերթություն տրվի։ Բոլոր կոնսուլտացիները դարձրել են վճարովի։ Ես 40 հազար դրամ կենսաթոշակ եմ ստանում, 10 հազար դրամ ինչպե՞ս կարող եմ վճարել կոնսուլտացիա անցկացնելու համար։ Ինձ պատասխանում են, որ ամեն ինչ օրենքով է։ 2 ամիս է՝ պետպատվերի դեղորյաքը չկա, անցյալ տարվա կեսից չկա։ Պատճառաբանում են, որ դեղ չկա, պատվիրատուները չեն բերել, տարբեր պատճառաբանություններ են հայտնում»,-նշեց Երևանի բնակիչը՝ պահանջելով, որ պետությունը կարգավորի պետպատվերի շրջանակներում իրենց տրամադրվող դեղերը։

Քաղաքացու խնդրին հետամուտ լինելու նպատակով ահազանգը փոխանցել ենք Առողջապահության նախարարություն։

Այս խորագրի վերջին նյութերը