Լրահոս

22.02.2024 19:56


Երևանում՝ եռահարկ տանը, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա վիրավոր

Երևանում՝ եռահարկ տանը, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Թավրիզյան փողոցի թիվ 53 տնից լսվել է պայթյունի ձայն, վնասվել են ապակիները, դուռը, տանիքից նկատվում է ծուխ և կան տուժածներ:

Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, Կարինե Լ.-ին պատկանող եռահարկ տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայրից 1 հոգի հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը