Քաղաքական

28.02.2024 11:31


Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպեն

Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպեն

Բեռլինում այսօր և վաղը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հանդիպումը կայանում է Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահի մյունխենյան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև Իլհամ Ալիևը՝ նշելով, որ առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում կկայանա, ինչպես նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ կլինի։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը