Քաղաքական

29.02.2024 14:31


Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը
Բեռլինում մեկնարկել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2–րդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Անի Բադալյանը։

«Համաձայն նախապես մեր կողմից հայտարարվածի` Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նա նշել է, որ շարունակվում են քննարկումները Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ:

Հավելենք, որ երեկ` փետրվարի 28–ին, Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը