Լրահոս

01.03.2024 13:27


Դանակահարություններ՝ Նուբարաշենում. դանակահարողը հայտնաբերվել է

Դանակահարություններ՝ Նուբարաշենում. դանակահարողը հայտնաբերվել է

Երեկ՝ փետրվարի 29-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ 3 հոգի դանակահարվել է:

Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

էրեբունու ոստիկանները կարճ ժամանակում պարզում են, որ նրանք տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից:

Իրավապահները պարզել են, որ երեկ ժամը 20:30-ի սահմաններում Նուբարաշեն 11 փողոցի վերջնամասում Սամվել Հ.-ն ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է Նուբարաշենի բնակիչ 17-ամյա Հայկ Փ.-ի հետ, որից հետո արդեն ժամը 21:00-ի սահմաններում վերջիններիս միջև վիճաբանությունը շարունակվել է արդեն Նուբարաշենի 9-րդ փողոցում գործող ավտոլվացման կետում, իսկ արդեն 22:00-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի 130 շենքի բակում Սամվել Հ.-ի հոր՝ Արման Հ.-ի հետ վիճաբանել են Մանվել Հ.-ն է, Սամվել Պ-ն է, և Արթուր Գ-ն, որի ժամանակ Սամվել Հ.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել նշված անձանց:

Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալ Սամվել Հ.-ին, և տեղափոխել ոստիկանության էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը