Աշխարհ

01.03.2024 14:00


Ադրբեջանում ակտիվորեն մարզում են հատուկ ջոկատայիններին

Ադրբեջանում ակտիվորեն մարզում են հատուկ ջոկատայիններին

Ադրբեջանում հատուկ ջոկատայինների զորավարժություններ են անցկացվում։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով, հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ շարունակվում են մարտավարական և հատուկ զորավարժությունները՝ «Մարտական ​​գործողություններ իրականացնել ձնակույտի և սաստիկ ցրտահարության պայմաններում» թեմայով։

«Բարձրավանդակում դահուկների վրա մարտավարական վերադասավորումներ կատարած հատուկ նշանակության ջոկատները կատարել են ժայռամագլցման և ձնառատ տեղանքում խոչընդոտների հաղթահարման, վիրավոր զինվորին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, դժվար տեղանքների համար նախատեսված մեքենաներով նրան տարհանելու և հատուկ նշանակության այլ առաջադրանքներ»,-մեջբերում է ԶԼՄ-ն։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը