Լրահոս

01.03.2024 19:35


Երևանում 26-ամյա վարորդը Chevrolet Volt-ով բախվել է եռագույն դրոշի բետոնե պատվանդանին. վնասվել է կայանված 4 մեքենա

Երևանում 26-ամյա վարորդը Chevrolet Volt-ով բախվել է եռագույն դրոշի բետոնե պատվանդանին. վնասվել է կայանված 4 մեքենա

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց և Դավիթ Անհաղթ փողոցների հատման վայրում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրին տեղադրված եռագույն դրոշի բետոնե պատվանդանին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բետոնի հարվածից վնասվել է թույլատրելի հատվածում կայանված BMW, Opel, Toyota և Jeep մակնիշի ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը