Աշխարհ

02.03.2024 18:08


Դիսնեյի հերոսները՝ հայկական տարազով. հայկական մշակույթը ներկայացվել է Disney-ում (տեսանյութ)

Դիսնեյի հերոսները՝ հայկական տարազով. հայկական մշակույթը ներկայացվել է Disney-ում (տեսանյութ)

Լոս Անջելեսում գործող AFS ՝«Հայկական կինոընկերությունը», հայտնում է, որ «Mickey Mouse Funhouse»-ը ցուցադրել է հայերենով մի դրվագ՝ «Վարդավառ» տոնակատարության մասին:

Դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում Վարդավառը տոնելու համար: Մինիին, Միկին և նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը կրում է հայկական ավանդական Տարազ, երբ նա իջնում է իր կախարդական տաճարից և ջուր է շաղ տալիս:

Տեսանյութում Մինին կրում է հայկական մոտիվներով տարազ: «Վարդավառ»-ի պրեմիերան կայացել է «Mickey Mouse funhouse» Disney Channel-ում 2024 թվականի մարտի 1-ին, սցենարի հեղինակ՝ Քեթլին Սարնելլի Կապուկչյանը, որի ամուսինը հայ է:

Տեսանյութը հասանելի է DisneyNow.com-ում և DisneyNOW հավելվածում, իսկ շուտով հասանելի կլինի Disney-ում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը